00:00:00

Ինչու և ուր է տանում շտապօգնությունը սրտի խնդիրներ ունեցողներին․ «Հրապարակ»

10:19, 01 հուլիս 2023 Մամուլ

Հրապարակ թերթը գրում է․

Առողջապահության նախարարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը սրտային խնդիրներով հիվանդներին հիմնականում տեղափոխում է Բեսթ լայֆ հայ-ճապոնական բժշկական կենտրոն։ Այդ գործընթացին, ըստ որոշ տեղեկությունների, նպաստում է առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը, ում ենթարկվում է Շտապօգնությունը, Թորոսյանի մտերիմն է։

Հիշեցնենք, որ այս կլինիկայում վիրահատվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, այստեղ էին տեղափոխել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, ում սիրտը վատացել էր։ Կլինիկան բացվել է 2019-ի սեպտեմբերին, երբ առողջապահության նախարարը Թորոսյանն էր, նա անձամբ է մասնակցել բացմանը, հետագայում էլ քանիցս գովաբանել է ԲԿ-ն։

Շտապօգնության ծառայության նորանշանակ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ չկան ուղղորդումներ եւ ներկայացրեց սկզբունքները, որոնցով հիվանդներին տեղափոխում են որեւէ ԲԿ․

«Առաջինը՝ դեպքի վայրին ամենամոտ բժշկական հաստատությանն է առաջնահերթություն տրվում, տվյալ ԲԿ-ում ռեանիմացիոն ծառայության առկայության եւ տվյալ պրոֆիլի առկայությանը, այսինքն՝ եթե սրտային կանչ է, սրտային ծառայության առկայությանը։ Նաեւ օպերատիվ կապի մեջ ենք լինում՝ տվյալ Բուժհաստատությունում բուժանձնակազմի հետ՝ ի վիճակի՞ են տվյալ պահին ընդունել, թե ոչ, իսկ ուղղորդվածության մասին լուրերը լկտի սուտ են»։

Նաեւ հաշվի է առնվում պացիենտի կամ նրա  հարազատների ցանկությունը եւ կանչի թերթիկի վրա նշվում է այդ մասին։ Խնդրեցինք՝ վիճակագրություն նշել, թե քանի անձի որ հիվանդանոց են տարել, Գրիգորյանն ասաց, որ չի կարող թվերով նշել։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր