00:00:00

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախարար աշխատելու ընթացքում շուրջ վեց ամիս զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ. Բաբայան

09:31, 27 հունիս 2023 Բլոգ

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախարար աշխատելու ընթացքում շուրջ վեց ամիս զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
 
Այսպես, «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում առևտրային կազմակերպության մասնակից, բաժնետեր, փայատեր լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության բաժնեմասը, բաժնետոմսը, փայն ամբողջությամբ հանձնվել են հավատարմագրային կառավարման։
 
Այսինքն՝ ամբողջ այն ժամանակահատվածը, երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձը միաժամանակ եղել է առևտրային ընկերության փայատեր, բայց իր փայը հավատարմագրված կառավարման հանձնած չի եղել, ապա այդ ամբողջ ժամանակահատվածում նա զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
 
Այսպիսով, ուսումնասիրությունները վկայում են, որ «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի 60%-ի բաժնետեր Գրիգոր Մինասյանը, ով 2022 թվականի դեկտեմբերից զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը, մինչև 2023թ-ի հունիսի 26-ը, միաժամանակ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն արգելվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածով։ Այդպիսի արարքը համարվում է անհամատեղելիության պահանջների խախտում և ենթակա է պատասխանատվության։
 
Հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունը։ Իսկ փաստերը պահպանված են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության շտեմարաններում»։
facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր