Քիչ առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճում իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները սկսեցին վիճել ու վիրավորել մեկը մյուսին այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ խոսելիս նրան դիմեց «դու»-ով։
Ի պատասխան Սիմոնյանը գոռաց․ « Չհամարձակվես ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ «դու»-ով խոսաս։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց՝ դադարեցնել վեճը, սակայն լարվածությունը սրացավ Հայկ Կոնջորյանի ելույթի ժամանակ։ Հայտարարվեց ընդմիջում։ Այս պահին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հավաքվել են Արծվիկ Մինասյանի աշխատասենյակում։
Մանրամասները՝ տեսանյութում։