Ռուսական մի շարք ակումբների նախկին մարզիչ Վալերի Նեպոմնյաշին կարծում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ի վիճակի է իր լավագույն որակները դրսևորել «Այաքսում», փոխանցում է Armsport.am-ը։
«Սպերցյանը շատ ուժեղ որակներ ունեցող խաղացող է, բայց ես միշտ որոշակի անհանգստությամբ եմ գնահատում խաղացողի՝ Ռուսաստանի առաջնությունը լքելու անհրաժեշտությունը։ Իմ հաստատակամ կարծիքով, որպեսզի խաղացողն իրեն դրսևորի ամենաբարձր մակարդակով, կարևոր է գտնել ճիշտ թիմ և մարզիչ։ Միայն դրանից հետո նա կարող է բացահայտել իր ողջ ներուժը: