00:00:00

Համախմբվելու ժամանա՛կն է, հետհաշվարկը օրերի է, եթե ոչ՝ ժամերի․ Դավիթ Անանյան

18:02, 23 մայիս 2023 Բլոգ

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ով չի գիտակցում պահի օրհասականությունն ու չի զգում ազգային աղետի մոտալուտ շունչը, կա՛մ մեռած է, կա՛մ դավաճան է, կա՛ մ էլ կենսաբանորեն զուտ գոյություն քարշ տվող մի առանձնյակ է:

Ով չի գիտակցում, որ ինքը կոնկրետ գործելու, ընդվզելու, ինչ որ բան ձեռնարկելու կամ անելու պարտականություն ունի կամ առնվազն անհանգստացած չէ իր անգործությամբ, անհայրենիք արարած է:

Քաղաքական պայքարի իմիտացիա անողները, կամ նման նկրտումներ դրսևորողները, որոնք ներկա պահին վախվորած, պապանձված ու մկան ծակերում ծվարած են՝ սարսափելով հանրության, ժողովրդի և հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու իրավական ու քաղաքական պարտավորությունից՝ վերոհիշյալ կենսաբանական էակներից բեթար են՝ ամուլ թե՛ հոգեպես, և թե՛ ֆիզիկապես:

Ժողովու՛րդ, համախմբվելու ու միասնականանալու ժամանա՛կն է, հետհաշվարկը օրերի է, եթե ոչ՝ ժամերի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր