00:00:00

Գյումրիում կրակոցներ են հնչել, հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված 15 պարկուճ․ մանրամասներ

12:44, 28 ապրիլ 2023 Իրավական

Այսօր՝ ապրիլի 28-ին, կրակոցներ են հնչել Շիրակի մարզում. ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում, դեպի Բուլվարային թաղամաս տանող ճանապարհին, Մենդելեևի 1 հասցեում կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 15 պարկուճ, տաղավարի երկաթյա և ապակյա հատվածների վրա կրակոցի հետքեր։

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք կրակոցի հետքերով տուժած քաղաքացիներ կան, թե ոչ, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, դեպքի հանգամանքները, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր