Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի պաշտոնական այցը Երևան: Հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ապրիլի 28-ին: