00:00:00

Տեղ համայնքում զենքի խնդիր գոյություն չունի, բոլորը զենք ունեն. ՔՊ-ական

14:03, 19 ապրիլ 2023 Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքը ամենալավ պատրաստված գյուղն է:

«Բոլորն իրենց տեղը գիտեն, որևէ բանի խնդիր չունեն», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, թե մարդիկ ասում են «մեզ զենք տվեք»՝ արձագանքեց. «Օբյեկտիվ չեն ասել: Տեղ համայնքում կա զինանոց, կա ամեն ինչ, գյուղի յուրաքանչյուր տղամարդ գիտի, թե ինքն ինչ է անելու պատերազմական իրավիճակի ժամանակ»:

Նա վստահ է ՝ Տեղում ժողովուրդը շատ բարձր մակարդակի պատրաստվածություն ունի:

«Տեղում զենքի խնդիր գոյություն չունի, բոլորը զենք ունեն», - ասաց ՔՊ-ականը:

Պատգամավորի խոսքով՝ Տեղ գյուղից դեպի սահմանային գոտի, որտեղ խնդիրներ կան, կա  ոստիկանական անցակետ:

«Ոստիկանությունը մեր տարածքում, ըստ անհրաժեշտության, բազմաթիվ անցակետեր է դնում, Ադրբեջանն ի՞նչ գործ ունի խառնվի, թե մենք որտեղ ենք անցակետ դնում», - ընդգծեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր