Առաջնագծում այս պահին հարաբերական անդորր է, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: «Մարտական գործողություններ չկան, դիրքային որևէ փոփոխություններ չեն եղել», - նշեց նա:
«Չկրակելու հրաման կա՞» հարցից ՔՊ-ական պատգամավորը հունից դուրս եկավ: «Լսեք՝ ինչ եմ ասում՝ նման սադրիչ հարցեր այլևս չտաք, որովհետև դուք դրանով բանակի մեջքն եք կոտրում: Ադրբեջանական պիկապը մոտենում էր մեր դիրքերին, որպեսզի բանակցեն, այդտեղ անընդհատ բանակցություն է ընթանում, եկել, բան են պահանջել, պահանջել են, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն, մերոնք էլ պատասխան են տվել ըստ արժանվույն: Պատասխանից էլ մարտական գործողություններ են ծագել:
Մարտական գործողություններ ենք անում, ասում եք՝ «խի՞ եք արել», չենք անում, ասում եք՝ «խի՞ չկրակեցիք»», - նշեց Խաչատրյանը: Նա վստահեցրեց՝ բանակը երեկ իր առջև դրված խնդիրը շատ հստակ կատարել է:
Մանրամասները` տեսանյութում։