00:00:00

Հայ մարզիկների սպորտային հերթական հաջողությունները՝ աշխարհի առաջնությունում

22:46, 31 մարտ 2023 Սպորտ

Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են հաջող ելույթները: Տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ լրատվության ծառայությունից։ 

Տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներ, 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանն ու 96 կգ քաշային Աշոտ Մարգարյանը բրոնզե մեդալներ են նվաճել:

Մովսիսյանը երկամարտի 306 կգ (140+166) արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը: Պոկում վարժությունում Մովսիսյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում զբաղեցրել է չորրորդ տեղը:

Մարգարյանը բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 300 կգ արդյունքով (137+163): Պոկում և հրում վարժություններում ևս Մարգարյանն արժանացել է փոքր բրոնզե մեդալներին:

Երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել նաև կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը:

Հայաստանի ներկայացուցիչը երկամարտի 204 կգ (88+116) արդյունքով գրավել է երրորդ տեղը և նվաճել բրոնզե մեդալ: Ամրոյանը պոկում վարժությունում 5-րդ տեղն է զբաղեցրել, իսկ հրում վարժությունն ավարտել է չորրորդ հորիզոնականում:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ աշխարհի պատանեկան առաջնության հաղթող էր ճանաչվել 67 կգ քաշային ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ)՝ երկամարտի 275 կգ (128+147) արդյունքով զբաղեցնելով առաջին հորիզոնականը, իսկ Նարեկ Մկրտչյանը (73 կգ) փոքր բրոնզե մեդալ էր նվաճել:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Ժորա Գրիգորյանը (61 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ է մտել Ժորա Գրիգորյանը և երկամարտի 237 կգ (105+132) արդյունքով զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։

Կանանց հավաքականի կազմում Ալբանիայում ընթացող աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Ալինա Սուքիասյանը (71 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):

Աշխարհի պատանեկան առաջնությունը կավարտվի ապրիլի 1-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր