00:00:00

Վերջին պահին Սերժ Սարգսյանի համար օրենք է փոխվել. հատուկ կարգավիճակ կստանա. «Ժամանակ»

14:00, 03 մարտ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանին հատուկ կարգավիճակ տալու արդյունքում Սերժ Սարգսյանին կհաջողվի նախագահի լիազորությունների ավարտից հետո էլ մնալ մայր բուհի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում։ Սերժ Սարգսյանին այդ պաշտոնում մնալու համար կարող էին խոչընդոտել «Բարձրագույն կրթության մասին» օրենքով նախատեսվող փոփոխությունները, որով սահմանվում է, որ բուհերի կառավարման խորհրդի կազմում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող լինել։

Սակայն վերջին պահին նախագծում փոփոխություններ են արվել եւ սահմանվել է, որ միայն ԵՊՀ-ի դեպքում կարգավիճակի եւ կառավարման առանձնահատկությունները սահմանելու է կառավարությունը։ Այսինքն՝ միայն ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ է շնորհվելու, որը թույլ կտա, որ կառավարման խորհուրդը ղեկավարի Սերժ Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր