00:00:00

Արման Սահակյանը կառավարությունից «ռեմոնտի» փող է ուզում. «Ժողովուրդ»

13:55, 03 մարտ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթ գրում է. «ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը ընթացիկ տարում մտադիր է նորոգել վարչության աշխատակազմի կողմից զբաղեցրած տարածքները: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանք այդ տարածքները մտադիր են «ռեմոնտ անել» արգենտինահայ հայտնի գործարար Էռնեկյանի միջոցներով:

Նշենք, որ դեռեւս անցած տարի ավարտվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի` Կառավարական 2 մասնաշենքի օտարման հետ կապված գործարքները: Այն, ինչպես հայտնի է, գնվել է Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերության կողմից: Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության` այս ամենի արդյունքում տնտեսվել է 50 մլն 369 հազար դրամ:

Եւ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարությունից պահանջում է տնտեսված գումարը ծախսել վարչության աշխատակազմի կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգման վրա: Բանն այն է, որ ըստ պետական գույքի կառավարման վարչության` իրենք 2005 թվականից տեղակայված են Տիգրան Մեծի 4 հասցեում, որտեղ իբր 12 տարի նորոգման աշխատանքներ չեն իրականացվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր