Փետրվարի վերջին Փարիզում կկայանա Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովը, որին կմասնակցի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։ Այն ներկա կլինի նաև SIA միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին։ Պատվիրակությունը Ֆրանսիա գործուղելու մասին որոշումը կայցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին և միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին (SIA) մասնակցելու նպատակով 2023 թվականի փետրվարի 23-25-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում հրապարակված որոշման մեջ։
Պատվիրակության կազմը՝ ըստ որոշման հավելվածի.
Վահան Քերոբյան — ՀՀ էկոնոմիկայի նախարար,
Նարեկ Տերյան — ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ,
Անի Իսպիրյան — ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ,
Արմեն Այվազյան — ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ,
Աստղիկ Ալեքսանյան — ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության երկկողմ և բազմակողմ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ։