00:00:00

Անասնագոմ չեմ հիմնել և որևէ բիզնեսով չեմ զբաղվում․ Գյումրու փոխքաղաքապետ

13:46, 16 փետրվար 2023 Քաղաքականություն

Գյումրու փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ անասնագոմ է հիմնել և բիզնես գործունեությամբ է զբաղվում։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց փոխքաղաքապետը։ «Ես իմ ֆեյսբուքյան էջում արդեն իսկ գրառում եմ արել, և միայն կարող եմ նշել, որ ես, կամ իմ ընտանիքի անդամներից որեւէ մեկը անասնագոմ չենք հիմնել և այդպիսի բիզնեսով չենք զբաղվում»,- ասաց փոխքաղաքապետը։

Ներկայացնում ենք նաև վերջինիս ֆեյսբուքյան գրառումը։ «Hraparak.am-ի՝ «Գյումրու փոխքաղաքապետը մեկ միլիոն դոլարից ավելի սպառողական վարկ է ստացել» հոդվածի առնչությամբ հայտնում եմ, որ 2021թվականի իմ հայտարարագրի լրացված տվյալներում եղել է վրիպակ․ 546․794․90 դրամ սպառողական վարկի փոխարեն գրվել է 546,179,490․00։ Հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ 16․02․2023թ․-ին դիմում եմ ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին՝ վրիպումն ուղղելու նպատակով։

Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ անասնագոմ չեմ հիմնել և որևէ բիզնեսով չեմ զբաղվում»։

Նշենք, որ ըստ լրատվամիջոցի հրապարակման Գյումրու փոխքաղաքապետը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռն է, տեղացիների շրջանում խոսում են, որ փոխքաղաքապետի ընտանիքը նախկին լքված զորամասերից մեկի տարածքում մեծ անասնագոմ է հիմնել եւ այդ բիզնեսով է զբաղվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր