00:00:00

Նոր նախագահի երդմնակալությանը նվիրված նիստը ԱԺ-ում չի անցկացվի. Ներկա կլինի արքայազն Չա՞րլզը. «Հրապարակ»

13:08, 03 մարտ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա ապրիլի 9-ին` ԱԺ հատուկ նիստում: Այն չի անցկացվի խորհրդարանում. այս պահին քննարկվում են Օպերայում կամ Մատենադարանում անցկացնելու տարբերակները, որոշումը կայացնելու է ԱԺ նախագահը: Դրսից հյուրեր կլինե՞ն՝ հարցրինք իշխանական մեր աղբյուրին: «Անշուշտ»: Այդ թվում արքայազն Չա՞րլզը: Աղբյուրը վստահ չէր՝ գուցե: Նաև թագուհի՞ն: Աղբյուրը գլխով «ոչ» արեց: Իսկ վարչապետի ինաուգուրացիա լինելո՞ւ է: «Լինելու է, բայց ո՛չ ձեր պատկերացրած ձևով, առավել ստույգ` լինելու է ոչ թե վարչապետի, այլ կառավարության ինաուգուրացիա․ ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա կառավարության երդման արարողություն»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր