Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին այս առումով ուշագրավ փաստեր են հայտնի դարձել. ԱՆ ՔԿՎ-ին ՀՀ պետական բյուջեից մոտ 40 մլն դրամ է հատկացվել՝ ՔԿՀ կոյուղագծի վերանորոգման համար, սակայն նախկին պետ Արթուր Օսիկյանը 2017թ. խնայողությունների անվան տակ մոտ 308 մլն դրամ գումար է վերադարձրել պետական բյուջե:
Այս թեման համակարգի ներսում լուրջ դժգոհություն է հարուցել, եւ կառավարությունից որոշ պաշտոնյաներ կատարվածի համար անգամ նախատել են Օսիկյանին` ասելով, թե բազմաթիվ խնդիրներ կարելի էր լուծել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Օսիկյանը, մեկնաբանելով կատարվածը, նշել է. «Դրանք խնայողություններ են, որոնք մշտապես նախորդ տարիներին եղել են, իսկ ցանկացած խնդրի լուծման համար դա ինքնանպատակ չի ծախսվում, դրա համար համապատասխան հիմնավորումներ են ներկայացվում, զեկուցագրեր են գրվում, ինչը որ անհրաժեշտ է գտնվել այդ պահին, արվել է»: ինչ վերաբերում է ՔԿՀ վերանորոգմանը, Օսիկյանն ասել է, թե նախահաշվարկ արվել է. «Ինչ պետք է արվի, եւ ինչքան գումար է պետք ծախսվի այս տարվա ընթացքում, պետք է արվեր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում