00:00:00

Արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում. «Եռակի լավագույն»՝ Ամերիաբանկի նոր մրցանակը

18:12, 28 դեկտեմբեր 2022 Տնտեսություն

Global Finance ամսագիրը հրապարակել է արտարժույթ փոխարկող աշխարհի լավագույն բանկերի իր ամենամյա ցանկը, որտեղ Ամերիաբանկը ճանաչել է 2023 թվականի արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում։

Հաղթողներն ընտրվել են` հաշվի առնելով գործարքների ծավալը, շուկայում մասնաբաժինը, համաշխարհային ծածկույթը, հաճախորդների սպասարկման որակը, մրցակցային փոխարժեքները և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը: Global Finance ամսագրի կողմից կարևորվել են նաև բանկերի ներկայացրած տվյալները, ինչպես նաև ոլորտի վերլուծաբանների, ընկերությունների ղեկավարների և ՏՏ ոլորտի փորձագետների կարծիքները:

 

«Վերջին չորս տասնամյակի համար գնաճի աննախադեպ տեմպը կտրուկ ավելացրել է արտարժույթի շուկայի անկայունությունը։ Արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն գործընկերոջ ընտրությունն այժմ, առավել քան երբևէ, կարևոր է», – նշել է Global Finance ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն: «Այս մրցանակը շնորհվում է այն բանկերին, որոնց արտարժութային գործառնություններ իրականացնող ստորաբաժանումներն այս փոփոխվող շրջանում իրենց հաճախորդների համար ապահովել են ճիշտ ուղղորդում և արդյունավետություն»:

 «Մենք շատ ուրախ ենք ստանալ այս մրցանակը, որը վկայում է մեր բարձր արդյունավետության, արտարժութային շուկայում պրոակտիվ դերակատարման և գրանցած զգալի աճի մասին: Սա նաև մեր` արտարժութային գործունեությունն ընդլայնելու և բարելավելու շարունակական ջանքերի, հաճախորդներին արտարժույթի փոխարկման լավագույն լուծումներ տրամադրելու ձգտման ճանաչումն է»,- նշել է  Ամերիաբանկի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։

 

«Արտարժույթ փոխարկող լավագույն բանկ» մրցանակը վերջին համալրումն է 2022 թվականին Ամերիաբանկին տրված մրցանակների տպավորիչ ցանկում: Ավելի վաղ Ամերիաբանկը միջազգային առաջատար երեք ամսագրերի` Global Finance-ի, Euromoney-ի և The Banker-ի կողմից ճանաչվել էր  տարվա «Լավագույն բանկը»  Հայաստանում: Այս առթիվ Բանկը մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Այն նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ:

Ամերիաբանկի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է  նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր