Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողը Արարատի մարզի Արտաշատ քաղաքից էր՝ (ծնված՝ 2000թ.):
Նշենք, որ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանաքով մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: