«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հայտնել է, որ բուժվել է դեմքի մաշկի քաղցկեղից։
«Բուժման համար 3 վիրահատություն էր անհրաժեշտ։ Դա է պատճառը, որ ես մեծ ուշադրություն եմ դարձնում արևից պաշտպանվելուն, քանի որ շատ եմ մարզվում բաց տարածությունում։ Ես սիրում եմ նաև ժամանակ անցկացնել բնության գրկում»,- Նոյերի խոսքն է մեջբերել Bayern & Germany թվիթերյան էջը։
Ավելի վաղ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտարարել էր, որ Նոյերն ապաքինվում է վնասվածքից և կմասնակցի ԱԱ 2022-ին։