00:00:00

Արշակյանն ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ

14:23, 02 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀԱՊԿ պաշտոնական կայքը, մշտական հանձնաժողովում նրա տեղակալ է ընտրվել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը։

Նոյեմբերի 2-ին Երևանում անցկացվում է մշտական հանձնաժողովի նիստը։ Հակոբ Արշակյանը՝ որպես ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ, հանդիպման մասնակիցներին ներկայացրել է 2022 թվականին ՀԱՊԿ նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունների կատարման ընթացքը:

Հանդիպման մասնակիցները՝ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները, քննարկում են Կովկասի տարածաշրջանում ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր