00:00:00

Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդի նիստում Լուկաշենկոյի արտահայտությունների մեջ որևէ լրջություն չի տեսել

14:08, 02 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած հայտարարություններին։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասաց․

 

«Ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որ որևիցե լրջություն նրա արտահայտությունների մեջ չտեսա։ Մտավախություն ունեմ, որ նրա արտահայտած մտքերն այդքան էլ իրենը չէին»։

 

Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի՝ ասելով, որ Լուկաշենկոն չի հայտարարությունների հեղինակը, Սիմոնյանը պատասխանեց․ « Կարող է Ալմաթիից, Բաքվից, Մոսկվայից լինել, բայց հաստատ ինքը չի մտքերի հեղինակը։ Ես կարծում եմ, որ ինքը շատ-շատ ներքին խնդիրներ ունի։ Ես ենթադրում եմ, որ բելառուսի ժողովրդին նույնպես դուր չի եկել այն, ինչ պարոն Լուկաշենկոն ասել է»,- եզրափակեց Սիմոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր