Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 1-ին հրաման է ստորագրել, որով զինվորական դատախազի տեղակալ է նշանակել։
Դատախազությունից հայտնում են, որ այդ պաշտոնում նշանակվել է Գրիգոր Էլիզբարյանը՝ ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորականա դատախազի պաշտոնից։
Նույն հրամանով Էլիզբարյանը հանվել է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակից։
Մեկ այլ հրամանով զինվորական դատախազի պարտականությունները նոյեմբերի 2-ից դրվելու են Էլիզբարյանի վրա։