00:00:00

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել ՊՆ-ում

13:31, 01 նոյեմբեր 2022 Հասարակություն

Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրատական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր:

Նախարարին զեկուցվել են հոկտեմբերի 14-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր