00:00:00

Քյարամյանը նոր նշանակում է արել ՀՀ Քննչական կոմիտեում

12:30, 04 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայրապետ Հարյրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնից: 

Արդարադատության երրորդ դասի խորհրդական Հայրապետ Քյարամի Հայրապետյանի կենսագրությունը

Հայրապետ Քյարամի Հայրապետյանը ծնվել է 1989 թվականին, Կոտայքի մարզի Քասախ գյուղում:

2010թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Աշխատանքային գործունեություն

2010-2012թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ 

2012-2014թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ   

II-X.2014թ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ   

2014-2015թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ 

2015-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ

V- VIII.2018թ. –  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ 

2018-2021թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության ՀԿԳ քննիչ 

2021-2022թթ.  - ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ 

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր