00:00:00

Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումն է․ Տեսակի հարց է․ Քոչարյան

13:26, 28 սեպտեմբեր 2022 Տեսանյութեր

Այո՛, կան բազմաթիվ խնդիրներ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է ուղղակի հանձնվենք եւ ընդունենք այն պարտադրանքները, որոնք կան Հայաստանի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկումներին, որ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումն անխուսափելի է՝ անկախ այն բանից, թե ով կգա իշխանության։

«Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումն է եւ նա մոտավորապես նման մոտեցում էլ ունեցել է 1992 թվականին։ Ես ի՞նչ ասեմ։ Ես երբեք չեմ համարել, որ լինում են անհույս վիճակներ։ Միայն պայքարողի համար է դուռ բացվում։ Կտրականապես համաձայն չեմ այդ գնահատականներին։ Այո՛, վիճակը ծանր է։ Տեսակի հարց է։ Ես այդպիսի գնահատականը չեմ կիսում»,- նշեց երկրորդ նախագահը։ Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր