00:00:00

Սեպտեմբերի 28-ին, ցույց կանցկացնի վրաց-ռուսական սահմանի մոտ

19:24, 27 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Վրաստանի «Դրոա» («Ժամանակն է») շարժումը վաղը՝ սեպտեմբերի 28-ին, ցույց կանցկացնի վրաց-ռուսական սահմանի մոտ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ռուսաստանում մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո զգալիորեն ավելացել է Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիների թիվը. վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում 16 և 20 կիլոմետրանոց հերթերն ամենօրյա իրողություն են:

«Ռուսաստանի քաղաքացիների աննախադեպ հոսքը մեծացնում է ռիսկերը Վրաստանի անվտանգության և տնտեսության համար։ Երկիրը պատրաստ չէ զբաղվել միգրանտների հոսքով: Բացի այդ, հաշվի առնելով Վրաստանի պետական անվտանգության ծառայության և Ռուսաստանի «ԷֆԷսբե»-ի միջև ապացուցված համագործակցությունը, անհնար կլինի որոշել, թե ով կհատի սահմանը»,- նշված է հայտարարության մեջ։

Ըստ շարժման տարածած հայտարարության, քանի որ Վրաստանի կառավարության դիրքորոշումը հայտնի է, և նրանք չեն պատրաստվում փակել սահմանն ու սահմանափակել հոսքը՝ իրենք պատրաստվում են գործել.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր