00:00:00

Բելառուսի ԱԳՆ-ն քննադատել է Փելոսիի այցը Երևան, Զոհրաբ Մնացականյանն արձագանքել

17:22, 26 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Բելառուսի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ չի կարելի հույսը դնել արտաքին ուժերի վրա: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցն, ըստ նրա, միայն սրում է հակամարտությունը. այդ մասին հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը՝ ամփոփելով իր մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։

«Հետևաբար, նման այցերը կապված են  ոչ թե հակամարտությունների լարվածության որոշակի նվազման, այլ, հակառակը, սրման հետ: Դժվար թե նպատակահարմար լինի հույսը դնել արտաքին հորեղբայրների և մորաքույրների վրա», - ասել է Մակեյը: 

Այս հայտարարությանն ի պատասխան Twitter-ի իր միկրոբլոկում գրառում է կատարել ՀՀ նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Բելառուսի ԱԳ նախարարը, կարծես թե, կարծիք ունի Փելոսիի Հայաստան այցելության վերաբերյալ: Լավ չէ և անտեղի է: Հայաստանը վերապահումներով է վերաբերվում Բելառուսի Ադրբեջանին չափազանց ջերմ վերաբերմունքին՝ հաճախ ի վնաս մեզ», - գրել է Մնացականյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր