00:00:00

Ռուսաստանի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 4-ը

15:13, 26 սեպտեմբեր 2022 Աշխարհ

«Ռոսավիացիա»-ն կրկին երկարացնում է թռիչքների արգելքը ՌԴ հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում. այս անգամ մինչեւ հոկտեմբերի 4-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները:

Նրանց աշխատանքում սահմանափակումները մտցվել են «Ռոսավիացիայի» կողմից փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելու օրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր