ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում:
Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ: Այս մասին հայտնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը, չնշելով, թե քանի օր է տևելու այցը։