00:00:00

ՌԴ-ում դասալքության համար սահմանվել է 5-10 տարվա ազատազրկում

18:23, 24 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Դասալքության համար ՌԴ քաղաքացիները կդատապարտվեն 5-10 տարվա ազատազրկման։ Այս և Քրեական օրենսգրքի՝ զինվորական ծառայությանը վերաբերող մի շարք այլ լրացումների փաթեթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է այսօր։ «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ ՔՕ-ում ավելացել է Դիակապտությանը վերաբերող հոդված, որի համար սահմանվել է 15 տարվա ազատազրկում։

Խստացվել է նաև մարտական առաջադրանքը չկատարելու դեպքում նախատեսված պատիժը։ Զորակոչված պահեստազորի զինծառայողները հավասարապես նույն պատասխանատվությունն են կրելու, ինչ՝ պայմանագրայինները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր