00:00:00

Շառլ Միշելը կողմ է արտահայտվել մոբիլիզացիայից խուսափող ՌԴ քաղաքացիներին հումանիտար վիզաներ տրամադրելու գաղափարին

12:07, 24 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կողմ է արտահայտվել մոբիլիզացիայից խուսափել ցանկացող ՌԴ քաղաքացիներին հումանիտար վիզաներ տրամադրելու գաղափարին։ Այս մասին նա ասել է Politico թերթի հետ զրույցում։

«Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ մենք պետք է շատ արագ փոխգործակցենք և համակարգվենք, քանի որ այս մասնակի մոբիլիզացիան նոր փաստ է»,- Միշելի խոսքն է մեջբերում պարբերականը։

Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ պատրաստ է խորհրդակցել ԵՄ-ի իր գործընկերների հետ այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է կյանքի կոչել այս նախաձեռնությունը։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:

«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», - ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:

«Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար», - ասել է Պուտինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր