00:00:00

Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին՝ զերծ մնալ ՀՀ որոշ տարածքներ այցելելուց

18:56, 23 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Ֆրանսիայի դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջանին սահմանակից Հայաստանի շրջաններ այցելելուց՝ հնարավոր ռազմական նոր էսկալացիայի պատճառով։ Զգուշացումն ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 23-ը։

«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառով խստիվ խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ շրջաններ (ներառյալ ադրբեջանական էքսկլավը՝ Նախիջևանը) և Վայոց ձորի, Սյունիքի և հարավային Գեղարքունիքի շրջաններ»-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրերի այցելությունից։ Դա պատճառաբանվել է սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններով պայմանավորված՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Մասնավորապես, ԱՄՆ-ն հորդորել է խուսափել Երասխ, Վայոց Ձոր, Եղեգնաձոր, Սյունիքի մարզ, Արցախ այցելությունից, ինչպես նաև՝ խուսափել Գեղարքունիքի մարզի Սևանա լիճ, ինչպես նաև՝ M10 մայրուղով երթևեկությունից, Տավուշի մարզ՝ M10 մայրուղով դեպի հյուսիս երթևեկությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր