00:00:00

Պուտինին «դրդել» են պատերազմել Ուկրաինայի դեմ. Սիլվիո Բեռլուսկոնի

15:22, 23 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «դրդել» են պատերազմել Ուկրաինայի դեմ, ասել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, տեղեկացրել է Reuters-ը։

Բեռլուսկոնին, որի Forza Italia կուսակցությունը պատկանում է աջ կոալիցիային, ինչպես սպասվում է, կհաղթի կիրակի կայանալիք համընդհանուր ընտրություններում։

Ռուս ժողովուրդը, նրա կուսակցությունը, նրա նախարարները դրդեցին Պուտինին կատարել այդ հատուկ գործողությունը»,- ասել է Բեռլուսկոնին։

Վարչապետ Մարիո Դրագիի օրոք Իտալիան Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների կողմնակիցն էր։

Ջորջիա Մելոնին ուլտրաաջ «Իտալիայի եղբայրներ» կազմակերպությունից, որին համարում են հաջորդ վարչապետ, խոստացել է շարունակել այդ դիրքորոշումը, բայց Բեռլուսկոնին եւ նրա մյուս դաշնակից Մաթեո Սալվինին շատ ավելի երկակի տրամադրվածություն ունեն։

Բեռլուսկոնիի խոսքով՝ Ռուսաստանի պլանը սկզբում այն էր, որպեսզի «մեկ շաբաթում» Կիեւը զավթվի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխարինվի «կարգին մարդկանց կառավարությամբ» եւ «հեռանա մեկ շաբաթ հետո»։ «Ես անգամ չհասկացա, թե ինչու են ռուսական զորքերը ցրվել Ուկրաինայի շուրջ, չնայած, իմ կարծիքով, նրանք պետք է մնային Կիեւի շուրջ»,- ասել է Բեռլուսկոնին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր