00:00:00

Ադրբեջանական իշխանությունները արշավ են սկսել ադրբեջանական ագրեսիան քննադատող բլոգերների դեմ

16:41, 22 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ արշավ է սկսվել ադրբեջանցի այն ընդդիմադիր բլոգերների դեմ, ովքեր դժգոհություն են հայտնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններից: Նրանք պիտակավորվել են որպես «դավաճաններ»:

Մասնավորապես, օրեր առաջ «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության երիտասարդական թևը հրապարակել է բլոգերների և քաղաքական գործիչների մասնակցությամբ տեսանյութ, որն ուղեկցվել է «#xainləritanı» հեշթեգով, որը նշանակում է «ճանաչիր դավաճաններին»։

Հոլովակում ներկայացված անձինք նշում էին, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները: Նրանք արտահայտում էին իրենց անհամաձայնությունն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ:

«Ադրբեջանական կողմը բացահայտ ընդունում է այլ երկրի տարածք ներխուժելու մտադրությունը», — ասել է Գերմանիայում բնակվող լրագրող, նախկին ադրբեջանցի քաղբանտարկյալ Աֆղան Մուխթարլըն:

«Ադրբեջանը խախտում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները և մտնում նոր պատերազմի մեջ»,- ասել էր բլոգեր Թուրալ Սադըգլըն, որը նույնպես բնակվում է Գերմանիայում։

 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր