Պաշտոնական Պեկինը կոչ է անում վերսկսել ուղիղ երկխոսությունը Մոսկվայի և Կիևի միջև։ Համապատասխան հայտարարություն է արվել սեպտեմբերի 22-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից, գրում է riafan.ru-ն:Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ խոսքն ուկրաինական ճգնաժամի առանց նախապայմանների հանգուցալուծման բանակցային գործընթացի մասին է։
Հարկ է նշել, որ նախօրեին Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին ժողովրդին ուղղված իր ուղերձում։