Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է, հանդիպեն Պրագայում, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Էրդողանին։
«Պրագայում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Մենք բարձր ենք գնահատում գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը։ Փաշինյանը մտադիր է գալ այնտեղ։ Նա, կարծես, կանխատեսել էր մեր հանդիպման հնարավորությունն այնտեղ։ Հնարավոր է, մենք կարողանանք նրա հետ Պրագայում խոսել խնդիրների մասին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան որոշակի քայլեր է ձեռնարկելու առանձին հարցերի շուրջ՝ Հարավային Կովկասում։
«Մենք դեռ պլանավորման փուլում ենք։ Մենք այդ հարցերը կքննարկենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կձեռնարկենք համապատասխան քայլեր»,- հայտարարել է Էրդողանը։