00:00:00

Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ից ավելի շահավետ պայմաններով գազ գնելու ցանկության մասին

10:07, 22 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ից ավելի շատ եւ ավելի շահավետ պայմաններով հեղուկ բնական գազ (ՀԲԳ) գնելու իր երկրի ցանկության մասին։ Այս մասին նա ասել է Նյու Յորքում՝ ելույթ ունենալով թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստի ժամանակ։

«Ապագայում մենք ցանկանում ենք ավելի շատ եւ ավելի շահավետ պայմաններով գազ գնել ԱՄՆ-ից։ Եւ մեր ունեցած ժամանակակից ենթակառուցվածքների շնորհիվ մենք պատրաստ ենք համագործակցել այդ ՀԲԳ-ն տարածաշրջանի երկրներ առաքելու հարցում»,- ասել է նա։ Ելույթը հեռարձակել է NTV հեռուստաալիքը։

«Մենք դարձել ենք ԱՄՆ-ից էներգիա ներմուծող վեցերորդ տեղը: Թուրքիան առանցքային դեր է խաղում էներգետիկ անվտանգության, առաքման ուղիների, աղբյուրների դիվերսիֆիկացման առումով։ Եվ հաշվի առնելով էներգետիկ ոլորտում առկա միջազգային իրավիճակը՝ մենք համագործակցության կարեւոր հնարավորություններ ունենք»,- ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ Թուրքիայում ՀԲԳ նոր տերմինալների կառուցման եւ այս ոլորտում վերջին տարիներին կատարված մեծ ներդրումների շնորհիվ ԱՄՆ-ն գազի իր երկրորդ մատակարարն է դարձել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր