00:00:00

Տեղի է ունեցել ռուս զինվորականների փոխանակումը 215 ուկրաինացի ռազմագերու հետ, այդ թվում՝ «Ազով»-ի հրամանատարների

10:06, 22 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին, ինչպես նաեւ հիսունից ավելի ռուս զինծառայողների։ Մոսկվան, իր հերթին, Կիեւին է հանձնել ավելի քան 200 ուկրաինացի ռազմագերիների, այդ թվում՝ Մարիուպոլի Ազովստալ գործարանը պաշտպանող զինվորներին եւ հրամանատարներին։

Ուկրաինայի իշխանությունները հաստատել են փոխանակումն Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հեռարձակման ժամանակ։

«Մեր պաշտպանները տուն են վերադառնում,- մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հրապարակված հեռարձակումից մի հատված։- Որովհետեւ մեզ համար «մենք մերոնց չենք թողնում» արտահայտությունը օրենք է, այլ ոչ թե պարզապես բառեր»։

Իր հերթին Ռուսաստանը հանձնել է 215 ուկրաինացի զինծառայողի, այդ թվում՝ 124 սպայի։ Ազատ արձակվածների մոտ կեսը մասնակցել է Ազովստալի պաշտպանությանը, որոնց թվում են «Ազով»-ի հրամանատարներ Դենիս Պրոկոպենկոն եւ Սվյատոսլավ Պալամարը, ինչպես նաեւ «Ազով»-ի մարտիկ Դմիտրի Կոզացկին, ով հայտնի է դարձել գործարանի պաշտպանների իր լուսանկարներով։

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Ազովի հրամանատարների ազատ արձակումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջնորդությամբ։ Կողմերը պայմանավորվել են, որ ազատ արձակվածները կմնան Թուրքիայում մինչեւ պատերազմի ավարտը։

Ազատ արձակումը կայացել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի միջնորդությամբ, հայտնել են Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր