00:00:00

ԱՄՆ-ը մոտ 50 ռազմական ինքնաթիռ եւ ուղղաթիռ փոխանցելու բանակցություններ է վարում Ուզբեկստանի եւ Տաջիկստանի հետ

21:01, 20 սեպտեմբեր 2022 Աշխարհ

ԱՄՆ-ը մոտ 50 ռազմական ինքնաթիռ եւ ուղղաթիռ փոխանցելու բանակցություններ է վարում Ուզբեկստանի եւ Տաջիկստանի հետ։ Դրանք անցյալ տարվա ամռանից՝ Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո գտնվում են այդ երկրներում։ Ռազմական ինքնաթիռների ճակատագիրը անորոշ էր ավելի քան մեկ տարի այն բանից հետո, երբ աֆղանական օդուժի օդաչուները անցած տարվա օգոստոսին տեղափոխել էին Ուզբեկստան եւ Տաջիկստան՝ փախչելով թալիբներից, հայտնում է Politico-ն։ Թալիբները պնդում են, որ այդ օդանավերը, որոնք թեթեւ հարվածային ինքնաթիռների եւ ուղղաթիռների խառնուրդ են, Աֆղանստանի սեփականությունն են եւ պահանջում են վերադարձնել։ Սակայն Ուզբեկստանի իշխանությունները հայտարարում են, որ դրանք ԱՄՆ-ի սեփականությունն են եւ չեն վերադարձվի:

Այս հարցի մասին հրապարակայնորեն քիչ է խոսվել՝ մասամբ աֆղանա-ուզբեկական հարաբերությունների նրբության եւ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի տնտեսական ու ռազմական ազդեցության պատճառով: Սակայն կուլիսների հետեւում ԱՄՆ պաշտոնյաները գաղտնի աշխատել են ինքնաթիռները որպես լծակ օգտագործելու համար՝ տարածաշրջանում ամրապնդվելու համար, հրատարակությանը հայտնել է պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նախատեսում է ինքնաթիռների գնահատում կատարել՝ համոզվելու համար, որ դրանք թռչում են։ Նա նշել է, որ նպատակը Ուզբեկստանի եւ Տաջիկստանի կառավարություններին մի քանի ինքնաթիռներ տրամադրելն է՝ «անվտանգության ոլորտում մեր հարաբերությունները խորացնելու» եւ ահաբեկչության դեմ պայքարելու ոչ պաշտոնական համաձայնության դիմաց։

Գործարքը կարող է ներառել ամեն ինչ՝ հետախուզական տվյալների փոխանակման ընդլայնումից մինչեւ երկարաժամկետ հեռանկարում այս երկրներում զորքերի կամ ինքնաթիռների տեղակայումը՝ որպես տարածաշրջանային հենակետ՝ Աֆղանստանում ահաբեկչական գործողությունները վերահսկելու համար․ մի բան, որը Բայդենի վարչակազմը փորձեց, բայց չկարողացավ կազմակերպել մինչեւ երկրից հեռանալը:

Երկու երկրներն էլ սահմանակից են Աֆղանստանին եւ շատ ավելի մոտ են, քան Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան բազաները, որոնց վրա ԱՄՆ զինված ուժերը հենվում են երկիր մուտք գործելու համար:

Սակայն առայժմ ավելի հավանական է, որ համաձայնագիրը կներառի Աֆղանստանում ահաբեկչական ցանցերի մասին ուզբեկների եւ տաջիկների ունեցած տեղեկատվության հասանելիությունը:

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Կենտրոնական Ասիայի երկու երկրներն էլ «ակնհայտորեն շատ շահագրգռված են» ինքնաթիռները պահելու հարցում։ Միաժամանակ նա նշել է, որ այս պահին որեւէ հիմնարար համաձայնագրի հարց չի քննարկվում։

«Պաշտպանության նախարարությունը ներկայումս չի ձգտում Կենտրոնական Ասիայում ԱՄՆ ռազմական ուժերի տեղակայման կամ մշտական ներկայության որեւէ նպատակով»,- ասել է Ռոբ Լոդեւիկը:

Կարճաժամկետ հեռանկարում դժվար թե որեւէ երկիր թույլ տա ԱՄՆ-ին օգտագործել իր տարածքը որպես բազա՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ ունեցած սերտ կապերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր