Հունաստանի խորհրդարանում «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Յորղոս Կումուցակոսը հայտարարություն է տարածել, որտեղ ընդգծել է, որ հույն ժողովուրդը հայերի կողքին է, ովքեր «հերթական անգամ փորձության է ենթարկվում Ադրբեջանի անօրինական և մարդասպան հարձակումներից»:
Նա նաև նշել է․ «Մենք պարտավոր ենք մեր հույն նախնիներին՝ աջակցելու Հայաստանին, որպեսզի չկրկնվեն արյունալի պատմության ողբերգական էջերն ի վնաս հայերի։ Կանգնած ենք պաշտպանվողի կողքին:
Ընդդեմ ագրեսորի»։