00:00:00

Շոլցը ԱՄԷ այցի ընթացքում ՀԲԳ մատակարարման պայմանագրեր կստորագրի

20:20, 19 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարման պայմանագրեր կստորագրի, հայտնում է Reuters-ը։

«Կառավարությունը մշտական բանակցությունների մեջ է բազմաթիվ երկրների հետ»,- ասել է էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը՝ մատնանշելով մարտին Կատար եւ ԱՄԷ կատարած իր այցերը։

Մայիսին աղբյուրները Reuters-ին հայտնել էին, որ Գերմանիայի եւ Կատարի միջեւ ՀԲԳ բանակցությունները հղի են տարաձայնություններով հիմնական պայմանների, ներառյալ ցանկացած պայմանագրի ժամկետի վերաբերյալ:

Գերմանիան ձեռք է բերում ՀԲԳ տերմինալներ՝ ռուսական գազից դիվերսիֆիկացնելու իր ջանքերի շրջանակներում:

«Մենք պետք է ցույց տանք, որ նման ժամանակներում մենք կարող ենք պլանավորել, կառուցել ավելի արագ, քան սովորաբար լինում է Գերմանիայում»,- ասել է Հաբեկը՝ հավելելով, որ Վիլհելմսհավենում եւ Բրունսբյուտելում ՀԲԳ նախագծերը դրա օրինակներն են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր