Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։ Նշվում է, որ Միրզոյանը երեք տասնյակից ավելի հանդիպումներ է նախատեսում գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։