00:00:00

Բայդենը կմասնակցի Մեծ Բրիտանիայի թագուհու հուղարկավորությանը, սակայն Թրասը Լոնդոնում բանակցություններ չի վարի նրա հետ

23:36, 17 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը Ջո Բայդենի հետ լիարժեք երկկողմ հանդիպում կունենա չորեքշաբթի օրը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, այլ ոչ թե ԱՄՆ նախագահի հետ կիրակի Դաունինգ-սթրիթում կհանդիպի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։

Ամբողջ աշխարհից առաջնորդները, ներառյալ Բայդենը, ժամանում են Լոնդոն՝ երկուշաբթի օրը Եղիսաբեթ թագուհու պետական հուղարկավորությունից առաջ:

Որոշ օտարերկրյա առաջնորդներ էլ պլանավորել են հանդիպումներ Թրասի հետ, որը այս ամսվա սկզբին Բորիս Ջոնսոնին հաջորդեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում:

Շաբաթ օրը Թրասը զրուցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանի հետ, որն իր ցավակցությունն է հայտնել սեպտեմբերի 8-ին թագուհու մահվան կապակցությամբ, հայտնել են նրա գրասենյակից:

Սպասվում է, որ շաբաթ երեկոյան նա կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր