00:00:00

Եղիսաբեթ II-ին հրաժեշտ տալու համար հերթ կանգնած ավելի քան 700 մարդ բժշկական օգնության է դիմել

18:42, 17 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Լոնդոնի շտապօգնության ծառայությունը չորեքշաբթի օրվանից 710 կանչ է ստացել այն մարդկանցից, որոնք Եղիսաբեթ II թագուհուն հրաժեշտ տալու համար հերթ են կանգնել, հայտնում է The Guardian-ը։

Բուժօգնության դիմած քաղաքացիների մեծամասնությունը տեղում օգնություն է ստացել, իսկ 81 մարդ հոսպիտալացվել է։

Բրիտանացիները սեպտեմբերի 14-ից հերթ են կանգնում Վեսթմինսթերյան դահլիճի մոտ՝ հանգուցյալ թագուհուն վերջին հրաժեշտը տալու համար:

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և գահաժառանգ արքայազն Ուիլյամը մոտեցել են հերթում կանգնած մարդկանց եւ զրուցել նրանց հետ։ Թագավորն ու արքայազնը շնորհակալություն են հայտնել նաև Լոնդոնի կենտրոնում աշխատող բուժաշխատողներին։

Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր