00:00:00

ՀԱՊԿ-ի արձագանքը՝ իր կազմի մեջ մտնող Ղրղզստանի և Տաջիկստանի միջև ռազմական բախումներին

09:29, 17 սեպտեմբեր 2022 Աշխարհ

ՀԱՊԿ քարտուղարությունն ուշադիր հետևում է ղրղզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ քարտուղարությունը լրջորեն մտահոգված և անհանգստացած է 2022 թվականի սեպտեմբերի 14-16-ը Ղրղզստան-Տաջիկստան սահմանին ծանր զինատեսակների կիրառմամբ ուղեկցվող բախումներով: Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, կիսում ենք նրանց ցավն ու կորուստը»,-ասել է ՀԱՊԿ ներկայացուցիչը։

Կազմակերպությունը ողջունել է նաև հրադադարը և երկու երկրների սահմանային ծառայությունների միջև բանակցությունները։ Զայնետդինովը ուժի կիրառումն անվանել է հակամարտության լուծման անընդունելի մեթոդ։

Տաջիկստանի եւ Ղրղզստանի ռազմական ստորաբաժանումների բախումների ընթացքում զոհվել է 2 տասնյակից ավելի զինվորական, կան հարյուրավոր վիրավորներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր