00:00:00

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն․ Ալիևը՝ Պուտինին

19:49, 16 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնությունն անհանգստացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իիրավիճակով, որը լարված է մնում, ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, Սամարղանդում ընթացող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հակամարտությանն օպերատիվորեն արձագանքելու համար։   

«Ռիա Նովոստի»-ն էլ հաղորդում է, որ Իլհամ Ալիևը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին խոսելիս, ասել է․

«Վերջին իրադարձությունները ցույց տվին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր