00:00:00

Պեկինը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել իրավիճակի հետագա սրացումից

18:00, 16 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Չինաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել իրավիճակի հետագա սրացումից՝ սեպտեմբերի 16-ի ճեպազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նին։

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Չինաստանի հետ համագործակցությունում բարեկամական գործընկերներ են։ Մենք հուսով ենք, որ երկու կողմերը կրակի շուտափույթ դադարեցման համապատասխան կոնսենսուս կապահովեն, ինչպես նաև կխուսափեն իրավիճակի հետագա սրացումից և տարաձայնություններն ու հակասությունները կվերացնեն քաղաքական երկխոսության միջոցով»,- այսօր ասել է Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր