00:00:00

Պուտինն այսօր կհանդիպի Ալիեւի հետ

12:10, 16 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով մասնակցում է Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովին, ժամանել է կազմակերպության անդամ երկրների պետությունների ղեկավարների խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստին։

Այս մասին հայտնում է հայտնում Վեստի․ռու-ն։

Գագաթնաժողովի երկրորդ օրը կսկսվի երկրների ղեկավարների համատեղ լուսանկարահանման արարողությամբ։

Նախատեսվում է, որ հանդիպմանը կստորագրվի Սամարղանդի հռչակագիրը, որն ամրագրում է մասնակից երկրների դիրքորոշումները տարածաշրջանային ու գլոբալ կարեւորագույն խնդիրների վերաբերյալ։

Բացի այդ, Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Սպասվում է, որ ՌԴ ղեկավարի աշխատանքային այցը կավարտվի մամուլի ասուլիսով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր