00:00:00

Մոտ մեկ տասնյակի չափ գերեվարված հայրենակիցներ ունենք․ Արտակ Զեյնալյան

11:39, 15 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Այս պահին գերիների հստակ թիվ չունենք, բայց տարածված տեսանյութերի վրա հիմնվելով կարող ենք ասել, որ գերիների թիվը մոտ մեկ տասնյակի չափ է։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Եվրադատարանում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան, ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը։

Հարցին, թե ՄԻԵԴ դիմելուց հետո որևէ նորություն կա՞ տղաներին վերադարձնելու մասով՝ վերջինս պատասխանեց, որ այս պահին դեռ ոչինչ չկա։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Երեկ երեկոյան ՊՆ-ն հայտնեց, որ ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Նույնը հայտնեց նաև այսօր առավոտյան. հրադադարը պահպանվում է:

Լիաննա Թորոսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր