00:00:00

Պուտինը ժամանել է Սամարղանդ. նախատեսվում են հանդիպումներ Էրդողանի և Ալիևի հետ

09:50, 15 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի ժամանել է Սամարղանդ, որտեղ սեպտեմբերի 15-16-ը երեք տարվա ընթացքում առաջին անգամ անձամբ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հինգշաբթի Պուտինը կհանդիպի օտարերկրյա առաջնորդների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, նա կշփվի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։ Բացի այդ, սեպտեմբերի 15-ին պետությունների ղեկավարների մասնակցությամբ կանցկացվի Ռուսաստան-Մոնղոլիա-Չինաստան եռակողմ գագաթնաժողովը։

Սեպտեմբերի 16-ին ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Բոլոր միջոցառումների ավարտից հետո նախատեսվում է Պուտինի շփումը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

2001 թվականին հիմնադրված Շանհայի համագործակցության կազմակերպության ներկայիս անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Դիտորդ երկրներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան:

Հավելենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մասնակցելու Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր